Իրանը սպառնում է կասեցնել Հարավային Կորեայի հետ առևտուրը
Իրանն արձագանքել է օրերս Հարավային Կորեայի իշխանությունների արած այն հայտարարությանը, թե հուլիսի 1-ից Հարավային Կորեան դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը՝ կապված Իրանի բանկային ու նավթային հատվածների նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հետ: Այս մասին տեղեկացնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը։
Իրանը Հարավային Կորեային սպառնացել է ամբողջովին դադարեցնել այդ երկրի հետ առևտուրը, ինչը մասնավորապես վերաբերում է հարավ-կորեական ապրանքների ներկրման կասեցմանը:
Իրանին Հարավային Կորեայի 2700 ընկերություն ապրանք է վաճառում: 2011թ. Իրանի ու Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար: Այժմ իրանական կողմը հայտարարում է, որ եթե Հարավային Կորեայի կառավարությունը դադարեցնի իրանական նավթի ներկրումը, ապա Իրանի կառավարությունն էլ արգելք կդնի հարավկորեական բոլոր ապրանքների ներկրման վրա: