Լրահոս

27.06.2012 13:17


ՀՀԿ–ական պատգամավոր. «Խորհրդարանում բացակայելու շռայլության իրավունք չունենք»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Խորհրդարանում բացակայելու շռայլության իրավունք չունենք»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադառնալով նորընտիր խորհրդարանին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ–ն կարող է վերածվել արդյունավետ ու առարկայական բանավեճերի արենայի։

–Վերջապես քաղաքական բաղադրիչը ԱԺ–ում բավականին մեծացել է,–ասել է Մինասյանը։

Բանախոսն ընդգծել է, որ այժմ չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր պատգամավորները չբացակայեն ԱԺ նիստերից ու կատարվող աշխատանքներից.

–Խորհրդարանում բացակայելու շռայլության իրավունք չունենք, առավելևս մենք՝ իշխանությունը ներկայացնող կուսակցությունը։

Հարցին՝ արդյոք քվորումը ապահովելու հանգամանքը չէ՞, որ ԱԺ–ից ՀՀԿ–ական պատգամավորների բացակայությունը գնահատում է որպես շռայլություն, Մինասյանը պատասխանել է.

–Ոչ միայն։ Ե՛վ քվորումի, և՛ ընդհանրապես որոշումներն ընդունելու։ Մենք դա գիտակցում ենք։

Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ բանախոսը նշել է, որ իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու կլինի, թեև անձամբ ինքը վստահ է, որ բացարձակ առավելությամբ կհաղթի երկրի նախագահը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը