Հյուսիսային Իռլանդիայում թագուհուն անկարգություններով են դիմավորել
Եղիսաբեթ II թագուհու այցը Հյուսիսային Իռլանդիա ուղեկցվել է անկարգություններով: Նախօրեին Բելֆաստի արևմտյան մասում մոտ հարյուր երիտասարդ ոստիկանների վրա դյուրավառ խառնուրդով շշեր է նետել: Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։
Եղիսաբեթ II թագուհին նախատեսում է այսօր` հունիսի 27-ին, հանդիպել Իռլանդիայի Հանրապետության նախկին առաջնորդ Մարտին Մաքգինեսի հետ, ինչը շատերը գնահատում են որպես կարևոր քայլ Հյուսիսային Իռլանդիայի խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին:
Մարտին Մաքգինեսը զբաղեցնում է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի տեղակալի պաշտոնը, սակայն նախկինի պես պայքարում է հանուն միացյալ Իռլանդիայի գաղափարի: