Լրահոս

27.06.2012 09:59


Հյուսիսային Իռլանդիայում թագուհուն անկարգություններով են դիմավորել

Հյուսիսային Իռլանդիայում թագուհուն անկարգություններով են դիմավորել

Եղիսաբեթ II թագուհու այցը Հյուսիսային Իռլանդիա ուղեկցվել է անկարգություններով: Նախօրեին Բելֆաստի արևմտյան մասում մոտ հարյուր երիտասարդ ոստիկանների վրա դյուրավառ խառնուրդով շշեր է նետել: Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Եղիսաբեթ II թագուհին  նախատեսում է այսօր` հունիսի 27-ին,  հանդիպել Իռլանդիայի Հանրապետության նախկին առաջնորդ Մարտին Մաքգինեսի հետ, ինչը շատերը գնահատում են որպես կարևոր քայլ Հյուսիսային Իռլանդիայի խնդրի  խաղաղ կարգավորման  ճանապարհին:

Մարտին Մաքգինեսը զբաղեցնում է  Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի տեղակալի պաշտոնը, սակայն նախկինի պես պայքարում է հանուն միացյալ Իռլանդիայի գաղափարի:

Այս խորագրի վերջին նյութերը