Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստովանել է, որ այն, ինչ կատարվում է իր երկրում, «իսկական պատերազմ» է։ Այս մասին այսօր հայտնում է Սիրիայի «SANA» պետական գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունն Ասադն արել է Սիրիայի նոր կառավարության առաջին նիստում: Նախագահը նախարարների կաբինետից պահանջել է ունեցած բոլոր ռեսուրսներն օգտագործել պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Նշենք, որ Ասադը երբեք երկրում տիրող իրավիճակին նման գնահատական չէր տվել` հայտարարելով միայն, թե կառավարության դեմ պայքարում են արտերկրից ֆինանսավորվող խմբավորումները:
Հիշեցնենք, որ Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը հայտարարել են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, ինչին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը:
Ասադ. «Սա իսկական պատերազմ է»