Լրահոս

27.06.2012 09:40


Ասադ. «Սա իսկական պատերազմ է»

Ասադ. «Սա իսկական պատերազմ է»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստովանել է, որ այն, ինչ կատարվում է իր երկրում, «իսկական պատերազմ» է։ Այս մասին այսօր հայտնում է Սիրիայի «SANA» պետական գործակալությունը:

 Համապատասխան հայտարարությունն Ասադն արել է Սիրիայի նոր կառավարության առաջին նիստում: Նախագահը նախարարների կաբինետից պահանջել է  ունեցած բոլոր ռեսուրսներն օգտագործել պատերազմում հաղթանակի հասնելու համար:

 Նշենք, որ Ասադը երբեք երկրում տիրող իրավիճակին նման գնահատական չէր տվել` հայտարարելով միայն, թե կառավարության դեմ պայքարում են արտերկրից ֆինանսավորվող խմբավորումները:

 Հիշեցնենք, որ Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը հայտարարել են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, ինչին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը:

Այս խորագրի վերջին նյութերը