ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել Թուրքիային և դատապարտել Սիրիային
Թուրքիայի պահանջով հրավիրված ՆԱՏՕ-ի ժողովի ընթացքում ռազմական դաշինքի անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային և թուրքական ռազմական ինքնաթիռը վայր գցելու համար դատապարտել Սիրիային: Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Սիրիայի արարքն անընդունելի է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի ուշ մամուլի ասուլիս է հրավիրել։ Անդրադառնալով վայր գցված Թուրքիայի ինքնաթիռի դեպքին՝ Ռասմուսենն ասել է.
–Ես հույս ունեմ, որ նման միջադեպ այլևս երբեք չի կրկնվի։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել կառույցի կանոնադրության 5-րդ կետով առաջնորդվելու հարցը, որը սահմանում է, թե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա տեղի ունեցած հարձակումը նշանակում է հարձակում ողջ ՆԱՏՕ-ի վրա: