Լրահոս

26.06.2012 14:28


Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց. «Այս ռեկետի հիմնադիրը Երվանդ Զախարյանն է»

Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց. «Այս ռեկետի հիմնադիրը Երվանդ Զախարյանն է»

Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների անհատական տների 150–ից ավելի բնակիչների մի մասն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է կազմակերպել: Բողոքավորներն այն մարդիկ են, ում տները, հանրային գերակա շահ ճանաչելով, նրանց ձեռքից վերցրել են՝ պայմանով, որ նրանց այլ բնակարան կհատկացնեն ուրիշ հասցեում։

 Ցուցարարների պատմելով՝ քանդելով իրենց սեփական տները՝ իրենց խոստացել են բնակարաններով ապահովել Արամի 72-87 էլիտար շենքերում: Սակայն պարզվել է, որ այդ բնակարանների մի մասն արդեն մի քանի սեփականատեր ունի: Այժմ նրանք պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները, նշում, որ դիմել են խնդրով զբաղվող բոլոր պետական մարմիններին: 8 տարի է՝ բնակիչները չեն կարողանում ձեռք բերել իերնց բնակարանները: Դատական ատյաններում էլ չեն օգնում իրենց:

–Այս ռեկետի հիմնադիրը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է,–բղավել է ցուցարարներից մեկը։ 

Այս խորագրի վերջին նյութերը