Ավստրիայի նախագահ. «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժի դիրքերից»
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային եղանակով: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երևանյան համատեղ ասուլիսում:
Ընդգծելով, որ դա շատ բարդ խնդիր է, Ֆիշերը նկատել է, թե ծանոթ է տարբեր կողմերի դիրքորոշումներին: Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշման հետ ծանոթացել է կես տարի առաջ, իսկ այժմ ծանոթացավ նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի տեսակետին:
–Ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ սկզբունքը, ըստ որի՝ նման խնդիրը, երբ խոսքը հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին է, չի կարող լուծվել ուժի դիրքերից,–ասել է Ավստրիայի նախագահը` ընդգծելով շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու անհրաժեշտությունը: