Լրահոս

26.06.2012 10:36


Թուրքիան կարող է կրճատել էլեկտրամատակարարումը Սիրիային

Թուրքիան կարող է կրճատել էլեկտրամատակարարումը Սիրիային

Թուրքիան դիտարկում է Սիրիայի էլեկտրամատակարարումը կրճատելու հավանականությունը` Սիրիայի տարածքում խփված թուրքական ռազմական օդանավի պատճառով: Այս մասին, «lenta.ru»-ի փոխանցմամբ,  հունիսի 25-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Նրա խոսքով` այդ մասին որոշում կկայացվի 1-2 օրվա ընթացքում: Պաշտոնյան նշել է նաև, որ կրճատումները չեն դիպչի Սիրիայի հասարակ քաղաքացիների շահերին և չեն ազդի նրանց առօրյա կյանքի վրա։ Առընչը հայտարարել է, որ Թուրքիան խփված օդանավի պատճառով Սիրիայի դեմ պատերազմ չի սկսի, բայց փոխհատուցում և ներողություն կպահանջի:

Թուրքական լրատվամիջոցները հունիսի 26-ին հաղորդում են, որ խորհրդարանում տեղի կունենա վարչապետ Էրդողանի ելույթն այս կապակցությամբ: Թուրքիան չի դիտարկում  Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը, հակված է հակամարտությունները լուծել դիվանագիտական ճանապարհով: 

Այս խորագրի վերջին նյութերը