Ալկոհոլային խմիչք օգտագործելու պատճառով երկու իրանցու մահապատժի են դատապարտել
Իրանի արևելյան նահանգներից Խորասանում երկու տեղացի տղամարդու ալկոհոլ խմելու պատճառով մահապատժի են դատապարտել։ Հաղորդվում է, թե առաջին անգամ չէ, որ մեղադրյալներն ալկոհոլ են օգտագործում։ Այս մասին տեղեկացնում է «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։
Տղամարդիկ արդեն երրորդ անգամ են ալկոհոլ խմելիս բռնվել. առաջին երկու դեպքերում նրանցից ամեն մեկը մտրակի 80 հարված էր ստացել։ Դատապարտվածների անունները չեն հրապարակվում։ Մահապատիժը կիրագործվի անմիջապես, երբ Իրանի Գերագույն դատարանը հաստատի մահապատիժի վճիռը։
Նշենք, որ ալկոհոլի առքուվաճառքն Իրանում խստագույնս արգելված է, սակայն ալկոհոլ հնարավոր է ձեռք բերել «սև շուկայում»։ Իրանում մահապատիժը կիրառվում է մարդասպանության, բռնաբարության, զինված հարձակման, ինչպես նաև 5 կգ–ից ավելի քաշով թմրանյութերի օգտագործման ու տարածման համար։