Լրահոս

25.06.2012 08:35


«Եվրո–2012». Իտալիան հաղթեց Անգլիային

«Եվրո–2012». Իտալիան հաղթեց Անգլիային

Երեկ կայացավ Եվրոպայի այս տարվա առաջնության ¼ եզրափակչի վերջին խաղը. Իտալիայի հավաքականը ուժերը չափեց Անգլիայի ընտրանու հետ։ Խաղն անցավ դինամիկ մթնոլորտում՝ իտալացիների խաղային առավելությամբ։ Այնուամենայնիվ, գրանցվեց «Եվրո–2012»-ի առաջին 0։0-ն. Խաղի արդյունքը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով։ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ետ մղեց Էշլի Քոուլի վճրոռոշ հարվածը ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Բուֆոնը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք, որ «Եվրո–2012»-ի կիսաեզրափակչում Իտալիան կխաղա Գերմանիայի հետ (հունիսի 28-ին), իսկ մյուս հանդիպումը կկայանա Պորտուգալիայի ու Իսպանիայի միջև (հունիսի 27-ին)։

Այս խորագրի վերջին նյութերը