Լրահոս

23.06.2012 14:25


Սաուդյան Արաբիան որոշել է «աշխատավարձ» հատկացնել Սիրիայի ընդդիմության մարտիկներին

Սաուդյան Արաբիան որոշել է «աշխատավարձ»  հատկացնել Սիրիայի ընդդիմության մարտիկներին

Սաուդյան Արաբիան Սիրիայի բանակում դասալքությունը խթանելու նպատակով մտադիր  է կառավարությանն ընդդիմացող «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱՀ) զինվորներին ռոճիկ հատկացնել: Էր–Ռիյադն իր մտադրությունն արդեն քննարկել է Վաշինգտոնի և արաբական մի շարք երկրների հետ:

Այս շաբաթ «Նյու Յորք թայմս»-ը գրել էր, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն իր վրա է վերցրել Սիրիայի ընդդիմությանը սպառազինելու գործը: Թերթի տվյալներով`  Թուրքիայի հարավում արդեն մի քանի շաբաթ է, աշխատում է ԿՀՎ աշխատակիցների թիմը, որն օգնում է ռազմական օգնությունը  սահմանով անցկացնել: Ապստամբներին սարքավորումներ հասցնելու ուղիներից մեկը  «Մուսուլման եղբայրներ» շարժման սիրիական ճյուղն է: Ամերիկացիների խնդիրներից է նաև թույլ չտալ, որ զենքն անցնի «Ալ Քայիդայի» հետ կապված արմատական խմբավորումների ձեռքը:

Նշենք՝ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե Սիրիայի ապստամբներին ուղղակիորեն զենք չի մատակարարում, բայց խոստովանել էր, որ դա կարող են անել իր հարևանները:

Այս խորագրի վերջին նյութերը