Լրահոս

23.06.2012 12:39


Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ

Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ

Թուրք փորձագետները չեն բացառում, որ Սիրիայում վայր գցված Թուրքիայի կործանիչի պատճառով իրենց երկիրը ռազմական գործողություններ կսկսի Սիրիայի դեմ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Նշվում է, որ Թուրքիան կարող է հատուկ հանձնաժողովի ստեղծման հարցով դիմել միջազգային կառույցներին։ Հանձնաժողովը կզբաղվի Սիրիայի կողմից թուրքական կործանիչը վայր գցելու գործի հետաքննությամբ: Թուրք փորձագետները կարծում են, որ Թուրքիան տեղի ունեցած միջադեպի հարցով կդիմի նաև ՄԱԿ ու ՆԱՏՕ:  
Նշենք, որ սիրիական կողմն արդեն իսկ հաստատել է, որ իրենք են վայր գցել թուրքական «F-4» տիպի կործանիչը, քանի որ այն ներխուժել էր իրենց տարածքային ջրերի օդային տարածք: Թուրք փորձագետները տեղի ունեցածն անվանում են «լուրջ միջադեպ», որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սրված թուրք-սիրիական հարաբերությունները: 

Ավելի վաղ հաղորդվում էր, թեր վայր է գցվել նաև Թուրքիայի 2-րդ  կործանիչը, սակայն այդ տեղեկատվությունն այդպես էլ չի հաստատվել։

Այս խորագրի վերջին նյութերը