Լրահոս

23.06.2012 11:46


«Սանտյագո Բերնաբեու»–ն կվերակառուցվի

«Սանտյագո Բերնաբեու»–ն կվերակառուցվի

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մտադիր է վերակառուցել «Սանտյագո Բերնաբերու» մարզադաշտը։ Արքայական ակումբը այս կապակցությամբ ճարտարապետական աշխատանքների մրցույթ է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է իսպանական «Մարկա»–ն։

Թե կոնկրետ ինչ բնույթի վերակառուցման աշխատանքներ են լինելու, սպասվո՞ւմ է արդյոք նստատեղերի քանակի ավելացում, թե ոչ, չի հաղորդվում։

Նշենք, որ 1947 թվականին կառուցված «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտը կարող է տեղավորել 85 հազար 454 մարդու։

Այս խորագրի վերջին նյութերը