Լրահոս

23.06.2012 10:16


Քոֆի Անանը հայտարարել է, որ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի իրդարության կարգավորման գործընթացին

Քոֆի Անանը հայտարարել է, որ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի իրդարության կարգավորման գործընթացին

Իրանը պետք է մասնակցի Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս մասին, «Բի–Բի–Սի»–ի փոխանցմամբ՝  հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը:

Անանի խոսքով՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում իրականացնել Սիրիայի խաղաղ կարգավորման նախագիծը: Սիրիայի խաղաղ կարգավորման շուրջը բանակցություններին Իրանին ներգրավելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Մոսկվան:

Այն մասին, որ Իրանը պետք է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբում» լինի, հինգշաբթի հայտարարել էր նաև Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Խելլին:

Նշենք, որ Սիրիայի իրավիճակի շուրջը բանակցություններին Թեհրանի մասնակցությանը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը:

Հաղորդվում է, որ Հունիսի 30-ին Ժնևում Սիրիայի հարցով միջազգային համաժողով պետք է տեղի ունենա:

Հիշեցնենք, որ Սիրայում ավելի քան մեկ տարի տևող բախումների, իսկ ըստ որոշ փորձագետների՝ քաղաքացիական պատերազմի  հետևանքով ավելի քան 13 000 մարդ է սպանվել։ 

Այս խորագրի վերջին նյութերը