Թալիբների գրաված հյուրանոցից շուրջ 40 պատանդ է ազատ արձակվել
Աֆղան զինվորականները փրկել են 35-40 պատանդների, որոնց թալիբները պատանդ էին պահել Քաբուլի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:Պատանդների թվում եղել են նաև կանայք և երեխաներ: Հյուրանոցի վրա հարձակում գործած երեք զինյալներից երկուսը սպանված է: Սպանվել են նաև հյուրանոցի անվտանգության երեք աշխատակից և մեկ ոստիկան: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։
Պատանդներին ազատելու գործողությունը շարունակվել է ավելի քան 8 ժամ: Աֆղանստանի անվտանգության ուժերից բացի, գործողությանը մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի զինվորականները, այդ թվում` ավիացիան:
Նշենք, որ Քաբուլում գտնվող «Սփոժմեյ» հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Սկզբում հաղորդվում էր, որ գրոհին մասնակցել են մի քանի մարդ՝ զինված ինքնաձիգներով և նռնականետներով, և մի քանի մահապարտներ: Ավելի ուշ զինվորները պարզել են, որ նրանք երեքն են եղել:
Ներխուժելով հյուրանոցի տարածք՝ զինյալները մարտի մեջ են մտել անվտանգության աշխատակիցների հետ: Նրանց կողմից պատանդներ վերցնելուց հետո հյուրանոցը շրջափակվել է, իսկ փոխհրաձգությունն ամբողջ գիշեր շարունակվել է: