Լրահոս

22.06.2012 10:00


71 տարի առաջ այս օրը սկսվեց Հայրենական մեծ պատերազմը

71 տարի առաջ այս օրը սկսվեց   Հայրենական մեծ պատերազմը

71 տարի առաջ՝ 1941թ. հունիսի 22-ի լուսաբացին, ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա. սկսվեց  Հայրենական մեծ պատերազմը։

Գերմանական օդուժը պետական սահմանից մինչև 250–300 կմ խորությամբ ուժգին հարվածներ հասցրեց օդանավակայաններին, երկաթուղային հանգույցներին, ռազմածովային կայաններին, զորամասերի բանակման վայրերին և շատ քաղաքների: ԽՍՀՄ-ի դեմ դուրս եկան Իտալիան, Հունգարիան, Ֆինլանդիան և Ռումինիան:     

Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում կրեց ամենամեծ մարդկային կորուստները. ընդհանուր կորուստները կազմել են 26 մլն 600 հազ. մարդ: Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազ.–ի, որից 300 հազ.–ը՝ Հայաստանից, մյուսները՝ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազ. մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

Այս խորագրի վերջին նյութերը