Լրահոս

22.06.2012 08:35


«Եվրո–2012»–ի ¼ եզրափակիչ. Չեխիա–Պորտուգալիա՝ 0։1

«Եվրո–2012»–ի  ¼ եզրափակիչ. Չեխիա–Պորտուգալիա՝ 0։1

Երեկ մեկնարկեց Եվրոպայի ֆուտբոլի այս տարվա առաջնության ¼ եզրափակիչը։ Առաջին խաղում միմյանց դեմ պայքար մղեցին Չեխիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Խաղն անցավ համառ պայքարում. առաջին խաղակեսում չեխերը փորձեցին թելադրել իրենց խաղը ու մեծ ճնշում գործադրեցին պորտուգալացիների դարպասի վրա, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գնդակ խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում խաղն ամբողջությամբ անցավ պորտուգալացիների ձեռքը. Կրիշտիանու Ռոնալդուի մի քանի հարվածներից հետո չեխերին երկու անգամ փրկեց դարպասաձողը։ Սակայն Ռոնալդուն պայքարեց մինչև վերջ և 79-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գնակը. այսպես՝ 0։1, և պորտուգալացիները կիսաեզրափակչում են։

Կիսաեզրափակչում Պաուլու Բենտուի թիմը մրցակիցը կլինի Իսպանիա–Ֆրանսիա զույգի հաղթողը։  

Այս խորագրի վերջին նյութերը