Լրահոս

21.06.2012 17:40


Դավութօղլու. «Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»

Դավութօղլու. «Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»

Թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իր երկիրը պատրաստվում է չեղյալ հայտարարել ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնց պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումն էր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անկարա» լրատվական գործակալությունը։


–Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները թևակոխում են նոր ժամանակաշրջան: Վարչապետ Ռեջեբ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո կարգադրություն է արվել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին: Ֆրանսիայի որդեգրած նոր դիրքորոշման պատճառով պատժամիջոցների հարցը դուրս է մնում օրակարգից: Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցը կքննարկվի հուլիսի 5-ին՝  Ֆրանսիա  կատարելիք իմ այցի ժամանակ: Մի շարք անձինք ցանկանում էին վատթարացնել թուրք-ֆրանսիական հարաբերությունները, սակայն այդ անհաջող ժամանակաշրջանն անցավ, և երկու երկրների հարաբերությունները հետագայում զարգացում կապրեն,–հայտարարել է Դավութօղլուն։ 


Հիշեցնենք, որ Էրդողանը Բրազիլիայում Օլանդի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Թուրքիա՝ ընդգծելով, որ վերջին 20 տարում Ֆրանսիայի նախագահն այդ կարգավիճակում Թուրքիա չի այցելել:

Այս խորագրի վերջին նյութերը