Լրահոս

21.06.2012 14:43


Իրանի նախկին նախագահ. «Վեցյակն անկեղծ չէ Իրանի հետ բանակցություններում»

Իրանի նախկին նախագահ. «Վեցյակն անկեղծ չէ Իրանի հետ բանակցություններում»

Իրանի նախկին նախագահ (1989-1997), ներկայումս Քաղաքական նպատակահարմարության խորհրդի ղեկավար Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է, թե «վեցյակը» անկեղծ չէ Իրանի հետ բանակցություններում և ըստ էության՝ հրաժարվում է համագործակցությունից։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ILNA» լրատվական գործակալությունը։

–Ցավում եմ, որ «վեցյակը» սահմանափակ մոտեցում է ցուցաբերում Իրանի նկատմամբ: Նրա մոտեցումը հենված է ուժի վրա, նրա նպատակը հետագա գործողությունների համար անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելն է: Մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանվենք արտաքին թշնամիներից և որպեսզի կանխենք Իրանի ազգային շահերի վրա կախված սպառնալիքը,–հայտարարել է Ռաֆսանջանին։

Այս խորագրի վերջին նյութերը