Ոստիկանապետը՝ «Հարսնաքարի» դեպքերի մասին. «Մեղավորը, անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, օրենքի առջև պետք է պատասխան տա»
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արդեն կա 6 ձերբակալված, իսկ 7-րդին ՀՀ ոստիկանությունը կձերբակալի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում: Այսօր այս մասին լրագրողերին տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
–7-րդի նկատմամբ կասկածը ևս հիմնավորված է: Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում,–ասել է բանախոսը:
Անդրադառնալով այն հարցին, որ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատերն ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, Վլադիմիր Գասպարյանը նշել է, թե կանխակալ մոտեցում չի լինելու.
–Մենք գնում ենք երևույթների և ոչ անձերի հետևից, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է, և հաստատ իմացեք, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը եթե որևէ մեղք տեսնի, անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից՝ օրենքի առջև պետք է պատասխան տա։
Գասպարյանն ավելացրել է, որ ինքը դատարկ խոսակցություններ է համարում ռեստորանի սեփականատիրոջ շուրջը պտտվող բոլոր լուրերը: Նա հավաստիացրել է, թե գործն ընթանում է օբյեկտիվ, ճշմարիտ ու թափանցիկ։

7or.am