«Պետք է ձևավորել Հանրապետական խունտային հակակշիռ միավորված ընդդիմադիր ճամբար»
–«Բարգավաճ Հայաստանին» և մյուս բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրենց ընդդիմադիր են ներկայացնում, ժողովրդի հորդորներն եմ ուզում փոխանցել։ Պետք է ձևավորել Հանրապետական խունտային հակակշիռ միավորված ընդդիմադիր ճամբար։ Այսօր ազգը պահանջում է միավորվել,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Բանախոսը նշել է, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը «պատմական պահանջ» է, և խորհրդարանական ընդդիմությունը պետք է իր հետևից տանի նաև արտախորհրդարանական ընդդիմությանը։

7or.am