Լրահոս

21.06.2012 13:13


Դավիթ Հակոբյան. «Այս կառավարության ծրագիրը համարում եմ խայտառակություն»

Դավիթ Հակոբյան. «Այս կառավարության ծրագիրը համարում եմ խայտառակություն»

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսին խստորեն քննադատել է ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը։

–Այդ ծրագիրը ես համարում եմ խայտառակություն, անհեթեթություն,–հայտարարել է Հակոբյանը։

Բանախոսը նշել է, որ չի հավատում, թե ներկա կառավարությունը և վարչապետը նոր տնտեսական քաղաքականություն կսկսեն ու կբարելավեն ստեղված ծանր սոցիալ–տնտեսական վիճակը.

–Որոշ լրատվամիջոցներ այնպես ուռճացրած են գրում, թե իբր վարչապետը սկսելու է նոր տնտեսական քաղաքականություն... Կարծում եմ՝ սա բացարձակ միամտություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը