Լրահոս

20.06.2012 17:34


Բրիտանիայի ոստիկանությունը որոշել է Ասանժին ձերբակալել

Բրիտանիայի ոստիկանությունը որոշել է Ասանժին ձերբակալել

«Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, քաղաքական ապաստան խնդրելով Էկվադորից, խախտել է գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները, ուստի պետք է ձերբակալվի: Նման եզրակացության է հանգել Լոնդոնի ոստիկանությունը։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։

Ոստիկանությունից պարզաբանել են, որ Ասանժը գիշերն անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, չնայած որ նրան ազատ արձակվելու պայմանների համաձայն՝ պետք է տանը լիներ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 08:00-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից, որի արտգործնախարարն ասել է, որ այդ հարցն ակժմ ուսումնասիրվում է:

Այս խորագրի վերջին նյութերը