ՖԻՖԱ. «Երեկվա հանդիպումից հետո դարպասի գրավում արձանագրող նոր տեխնոլոգիան ոչ թե այլընտրանք է, այլ անհրաժեշտություն»
«Եվրո-2012»-ի D խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա–Անգլիա խաղում ուկրաինացի հարձակվող Մարկո Դևիչի հարվածից հետո գնդակն ամբողջությամբ հատել էր անգլիացիների դարպասային գիծը, սակայն հանդիպման մրցավարները դարպասի գրավում չեն արձանագրել: Այսօր այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՖԻՖԱ–ի նախագահ Զեպ Բլատերը, ով նշել է, որ մարդիկ, այնուամենայնիվ, սխալներ գործում են, ուստի ժամանակն է դիմել տեխնիկայի օգնությանը, և հայտնել է, որ շուտով կսկսի կիրառվել այսպես կոչված «գոլերի ամրագրման» տեխնոլոգիան։
«Երեկվա հանդիպումից հետո դարպասի գրավում արձանագրող նոր տեխնոլոգիան ոչ թե այլընտրանք է, այլ անհրաժեշտություն»,–Բլատերի խոսքերն է փախանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2010թ. ֆուտբոլի առաջնության ժամանակ նմանատիպ իրավիճակում հայտնվել էին անգլիացիները, երբ Գերմանիայի հավաքականի հետ խաղում մրցավարը չհաշվեց Ֆրենկ Լեմպարդի գոլը: