Թուրքական «Գալաթասարայը» Արշավինին պայմանագիր է առաջարկել
Լոնդոնի «Արսենալ»–ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Արշավինը թուրքական «Գալաթասարայի» հետ բանակցային հանդիպում է անցկացրել։ Թուրքական ակումբը ռուս ֆուտբոլիստին 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 3 մլն եվրո դոլար աշխատավարձով։ Արշավինը դեռ պատասխան չի տվել, բայց պայմանագիրը նրան հետաքրքրել է։ Այս մասին տեղեկացնում է «Լայֆ սփորթս»–ը։
Այժմ շատ բան կախված է «Արսենալի» ղեկավարության դիրքորոշումից, ովքեր, ենթադրվում է, դեմ չեն լինի, եթե Արշավինը հեռանա։
Նշենք, որ լոնդոնյան ակումբի հետ Արշավինի պայմանագիրը լրանում է 2013թ.։ Վերջին կես տարում նա վարձավճարով հանդես է գալիս իր նախկին ակումբի՝ Զենիթի կազմում։