Աղմկահարույց «Վիկիլիքս» կայքի հիմնադիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը դիմել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանություն և խնդրել իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին հայտնել է լատինամերիկյան երկրի արտգործնախարար Ռիկարդո Պատինոն:
–Էկվադորն ուսումնասիրում և վերլուծում է այս դիմումը,–ասել է դիվանագետը:
Էկվադորյան դեսպանության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան Ասանժը դեսպանատան շենք է ժամանել քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
«Որպես Մարդու իրավունքների ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագիրը ստորագրած պետություն՝ մենք այն փոխանցել ենք Կիտոյում համապատասխան դեպարտամենտին», ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Շեշտվում է, որ մինչ Էկվադորի պաշտոնական եզրակացությունը, Ասանժը գտնվելու է դեսպանության տարածքում` այդ երկրի պաշտպանության տակ, միևնույն ժամանակ ապաստանի մասին դիմումը չպետք է ոչ մի կերպ դիտարկվի որպես միջամտություն Բրիտանիայի կամ Շվեդիայի տարածքում ընթացող իրավական գործընթացներին:
Ասանժի հայտարարության մեջ երախտագիտություն է հայտնվում Էկվադորի կառավարությանն ու դեսպանին` իր դիմումը ուսումնասիրելու համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում մի քանի դատական լսումներից ու բողոքարկումներից հետո որոշում է կայացվել ավստրալացի լրագրողին արտահանձնել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների համար: Նա հերքում է մեղադրանքները և պնդում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են իր հիմնած կայքի գործունեությամբ:
Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից