Լրահոս

20.06.2012 10:59


Իրանի ու «վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին Ստամբուլում

Իրանի ու «վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին Ստամբուլում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու հուլիսի 3-ին Ստամբուլում: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Մոսկվայում տեղի ունեցած հերթական փուլից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Էշթոնի խոսքերով՝ հանդիպումը տեղի է ունենալու տեխնիկական փորձագետների մակարդակով: Դիվանագետը հավելել է, որ ստամբուլյան հանդիպման ժամանակ իրենք հնարավորություն կունենան մանրամասն քննարկելու իրենց ներկայացրած առաջարկներին Իրանի տված պատասխաններում բարձրացված հարցերը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ստամբուլում Իրանի ու «վեցյակի» միջև բանակցություններն անցկացվել են այս տարվա ապրիլի կեսին:

Այս խորագրի վերջին նյութերը