Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունները «կլինիկական մահվան» վիճակում են
Պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը «կլինիկական մահվան» վիճակում է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը՝ ստեղծվածի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Աբասն ասել է, որ պաղեստինյան կողմը կատարել է միջազգային համաձայնագրերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները.
–Գնդակն այժմ իսրայելական կողմում է:
Բացի այդ, Պաղեստինի ղեկավարը Իսրայելին մեղադրել է այն բանի համար, որ նրա բնակավայրերի շինարարության քաղաքականությունը խաթարում է երկու պետությունների համատեղ շահերի վրա համաձայնագրի հասնելու սկզբունքը:
Աբասը հայտարարել է, որ պաղեստինցիները հակված են բանակցությունների ճանապարհով խաղաղության հասնելուն.
–Դա պետք է հանգեցնի 1967թ. սահմաններով Պաղեստինի պետության լիակատար ճանաչմանը:
Հիշեցնենք. ավելի վաղ Մահմուդ Աբասը նամակ էր հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ իր պայմաններն առաջարկելով խաղաղության բանակցությունների վերսկսման համար: Ի պատասխան՝ Նաթանյահուն կոչ էր արել առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: