Լրահոս

18.06.2012 13:57


Մոսկվայում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը

Մոսկվայում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման բանակցային հերթական հանդիպումը։ Քննարկումներին մասնակցում են ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, ինչպես նաև «վեցյակի» ներկայացուցիչերը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ակնկալվում է, որ կողմերը երկու օր կբանակցեն։ Նախատեսված է, որ բանակցությունների վերջում Էշթոնը և Ջալիլին առանձին ասուլիսներ կհրավիրեն։

Նշենք, որ «վեցյակի» մեջ են մտնում ՌԴ–ն, ԱՄՆ–ը, Մեծ Բրտիանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան։

Այս խորագրի վերջին նյութերը