Աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի հիմնդաիդրներից մեկը՝ հանրահայտ երգիչ Փոլ Մաքքարթնին, այսօր նշում է իր 70–ամյակը։
–Այսօր ես ընտանիքիս հետ կլինեմ։ Սիրում եմ ծննդյանս օրերը նշել հարզատներիս հետ ու չեմ սիրում ինչ–որ ցնցող բաներ կազմակերպել։ Գիտեք, ես ուղղակի չեմ սիրում մեծ տոնախմբությունները, երբ խմբերով մարդ է հավաքվում։ Այնպես որ, մեզ այսօր սպասվում է փոքրիկ, տնային միջոցառում,–«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Մաքքարթնին։
Նշենք, որ չնայած իր տարիքին՝ Մաքքարթնին ակտիվ կյանք է վարում։ Մի քանի ամիս առաջ նա երրորդ անգամ ամուսնացավ։ Վերջերս երգով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման 60-ամյակի տոնակատարությանը։ Բացի այդ՝ Մաքքարթնին մտադիր է երգել նաև Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությանը՝ հուլիսի 27-ին։
Փոլ Մաքքարթնին նշում է իր 70–ամյակը