Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն
Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «gazeteport.com» կայքը:
Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003թ. ստեղծված թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության և հասարակության կառուցվածքի, պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնել ու ներկայացնել հասարակությանը:
Կոմիտեի կազմի մեջ են եղել բարձրագույն ոսումնական խորհրդի 2 անդամ, հայկական և կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական, պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ: