Նախագահական ընտրություններ Եգիպտոսում. պաշտոնական տվյալներ դեռևս չկան, բայց...
Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները հայտարարել են, թե ընտրություններում հաղթել է իրենց թեկնածու Մուհամեդ Մուրսին: Նրա աջակիցները նույնիսկ Թահրիրի հրապարակում արդեն նշում են իրենց թեկնածուի հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Մուրսիի շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նա հավաքել է ձայների 52%-ը, իսկ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, ում, ըստ իրենց, առաջադրել էր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ստացել է ձայների 48%-ը:
Ահմեդ Շաֆիկի շտաբը հերքել է այդ տեղեկությունը և նշել, թե դեռ վաղ է որոշակի թվեր ներկայացնել:
Նշենք, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում երեկ կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 22:00-ին (Երևանի ժամանակով՝ 00։00-ին):