Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում սոցիալիստները մեծամասնություն կազմեցին
Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրություններում Սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանի Ստորին պալատում մանդատների բացարձակ մեծամասնությունն է ստանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ըստ «TNS Sofres»-ի և «CSA»-ի` սոցիալիստական կուսակցությունը և նրա համախոհները ստանում են 312-326 տեղ, այն դեպքում, երբ ընդդիմությունը՝ նախկինում իշխող «Հանուն ազգային շարժման միության» գլխավորությամբ՝ 212-234 տեղ:
Այդպիսով՝ սոցիալիստները հավաքում են ձայների բացարձակ մեծամասնությունը (առնվազն 289 մանդատ)՝ նույնիսկ առանց «Կանաչների» կուսակցության աջակցության, որոնք, ըստ սոցիոլոգների տվյալների, ստանում են 18-24 մանդատ:
–Ես կարծում եմ, որ սա միաժամանակ սոցիալիստների, «կանաչների», ինչպես նաև այն մարդասերների և ժողովրդավարների հաղթանակն է, որոնք միացել են մեզ,–հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Մարտին Օբրին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ խորհրդարանի Ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլը: