Լրահոս

18.06.2012 10:23


Ֆ. Տորես. «Ռուսաստանի հավաքականի հետ կատարվածը կարող է տեղի ունենալ նաև մեր դեպքում»

Ֆ. Տորես. «Ռուսաստանի հավաքականի հետ կատարվածը կարող է տեղի ունենալ նաև մեր դեպքում»

«Եվրո-2012»-ի խմբային փուլի վերջին՝ 3-րդ մրցափուլի Խորվաթիայի հետ հանդիպումից առաջ Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա ռմբարկու Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ իր թիմը խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթելու համար՝ հերքելով այն խոսակցությունները, թե «կուլիսների հետևում» ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ խաղն ավարտվելու է ոչ ոքի՝ 2։2։

«Ռուսաստանի հավաքականի հետ կատարվածը կարող է տեղի ունենալ նաև մեր դեպքում: Կարծում եմ` Ռուսաստանը մրցաշարի ֆավորիտներին մեկն էր: Ուժեղ թիմը պարտվեց ավելի թույլ Հունաստանի հավաքականից: Նույնիսկ 6 միավորով հնարավոր է դուրս չգալ խմբից: Մենք պետք է հիշենք դրա մասին: Առջևում Խորվաթիայի նման ուժեղ հավաքական է: Մենք պետք է դուրս գանք և հաղթենք, այլապես նրանք կհաղթեն մեզ: Իսկ պայմանավորված ոչ ոքիի մասին խոսակցությունները տեղին չեն»,–Տորեսի խոսքերն է մեջբերում իսպանական «Մարկա»-ն:

Նշենք, որ ոչ ոքի` 2:2 հաշվի դեպքում, քառորդ եզրափակիչ դուրս կգան Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները, իսկ Իտալիան կավարտի պայքարը, եթե անգամ Իռլանդիային հաղթի:

Այս խորագրի վերջին նյութերը