Լրահոս

18.06.2012 09:53


Հունաստանն ընտրեց եվրագոտին

Հունաստանն ընտրեց եվրագոտին

Հունաստանում հունիսի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 99%–ի հաշվարկի համաձայն` աջակենտրոն  «Նոր ժողովրդավարությունը» առաջ է անցել ձախ ծայրահեղական  «Սիրիզայից». դեմոկրատները հավաքել են ձայների 29,7%-ը, իսկ ազգայնականները՝ 27%–ը: Այս մասին տեղեկացնում է «Վեդոմոստի»–ն։

Ասյպիսով՝ դեմոկրատները, որոնք հանդես էին գալիս Հունաստանին օգնության փաթեթի ԵՄ-ի համաձայնագրին հետևելու  օգտին, իրավունք են ստանում կառավարություն ձևավորելու: Հաշվի առնելով լրացուցիչ 50 մանդատները` «Նոր ժողովրդավարությունը» «Պասոկ» շարժման սոցիալիստների հետ դաշինքում ստանում է  300-տեղանոց խորհրդարանի 162 մանդատը:  Մայիսի 6-ի նախորդ ընտրություններին դեմոկրատներին սոցիալիստների հետ չբավականացրեց 2 ձայն, որպեսզի նոր կառավարություն ձևավորեին (անհրաժեշտ 151 մանդատներից նրանք ստացել էին 149-ը):

«Նոր ժողովրդավարության» առաջնորդ և Հունաստանի ապագա վարչապետ Անտոնիս Սամարասն ընտրություններիի արդյունքների վերաբերյալ հայտարարել է, որ հույները քվեարկել են եվրագոտում մնալու համար: Նա կոչ է արել  ամենաարագ ժամկետներում «ազգային փրկության» կառավարություն ձևավորել:

«Սիրիզայի» առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն իր հերթին ասել է, որ իր կուսակցությունը միանում է ընդդիմությանը և կշարունակի պայքարը տնտեսման  կոշտ միջոցների դեմ, որոնք ԵՄ–ը Հունաստանին պարտադրել է որպես նախապայման՝ իրենից համապատասխան օգնություն ակնկալելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը