Լրահոս

16.06.2012 10:56


Իբրահիմովիչ. «Մենք ավելի լավ էինք խաղում, քան անգլիացիները... բայց չգիտեմ՝ ինչո՞ւ ենք պարտվում»

Իբրահիմովիչ. «Մենք ավելի լավ էինք խաղում, քան անգլիացիները... բայց  չգիտեմ՝ ինչո՞ւ ենք պարտվում»

Երեկ կայացած Շվեդիա–Անգլիա ֆուտբոլային հանդիպումից հետո շվեդների առաջատար Զլատան Իբրահիմովիչը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր թիմն ավելի լավ է խաղացել, քան անգլիացիները։

–Իմ կարծիքով՝ մենք այսօր մրցակցից լավ խաղացինք։ Մենք պետք է հպարտանանք, քանի որ լավ ֆուտբոլ խաղացինք։ Այս մրցաշարի երկու խաղերում էլ մենք խաղի ընթացքում հաղթողի դերում ենք եղել, սակայն վերջում պարտվել ենք։ Ինչո՞ւ ենք մենք պարտվում, չգիտեմ,–հայտարարել է Իբրահիմովիչը։    

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Անգլիայի հաղթանակով՝ 3։2։ Իսկ առաջին խաղում Շվեդիան 1։2 հաշվով զիջել էր Ուկրաինայի ընտրանուն։

Այս խորագրի վերջին նյութերը