Լրահոս

16.06.2012 10:30


Լարախաղաց Նիք Վալենդան անցել է Նիագարայի ջրվեժի վրայով (տեսանյութ)

Լարախաղաց Նիք Վալենդան անցել է Նիագարայի ջրվեժի վրայով (տեսանյութ)

«Թռչող Վալենդա» կրկեսային հայտնի գերդաստանի յոթերորդ սերնդի ներկայացուցիչ Նիք Վալենդան կատարել է այն, ինչ վերջին անգամ կատարվել էր ավելի քան հարյուր  տարի առաջ. ձողը ձեռքին նա մետաղալարի վրայով կտրել–անցել է Նիագարայի ջրվեժը: Այս մասին տեղեկացնում է «vesti.ru»-ն:

«Զբոսանքը» տևել է 25 րոպե: Քանի որ Նիագարայում ուշ երեկո էր, մետաղալարը բոլոր կողմերից լուսավորվել է հզոր լույսերով: Ըստ նախնական գնահատականների`  անցումը դիտել են մի քանի միլիոն հանդիսականներ:

Ամենամեծ խոչընդոտները եղել են, ըստ նրա, ուժեղ ցայտքերը և մշտական քամին, որոնք  դժվարացրել են տեսանելիությունը։ Բայց դա  չի կոտրել իր գործի վարպետի մարտական ոգին։

 «Հիասքանչ տեսարան»,–ոգևորված բացականչել է լարախաղացը ճանապարհի կեսին:

Վալենդան Գինեսի ռեկորդների գրքում 6 ձեռքբերում ունի։ Ընդ որում, լարի վրայով ամենաերկար անցումը նա կատարել է հեծանվով` առանց ապահովագրության:

Նշենք, որ Նիագարան 1859թ. առաջինն անցել է ֆրանսիացի կրկեսային հանրահայտ լարախաղաց Ժան Ֆրանսուա Գրավլեն: Վերջին անգամ նույն լարախաղացը  ջրվեժի վրայով անցել է 1910թ.։

Այս խորագրի վերջին նյութերը