«Եվրո–2012»–ի այսօրվա խաղերում բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Ֆրանսիայի ու Անգլիայի հավաքականների հաղթանակին
Այսօր կկայանան «Եվրո–2012»-ի խմբային փուլի 2–րդ մրցափուլի D խմբի հանդիպումները։ Ժամը 20։00-ին իրար հետ կմրցեն Ուկրաինայի ու Ֆրանսիայի հավաքականները։ Բուքմեյքերներն այստեղ ավելի շատ հավատում են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին՝ այն գնահատելով 1,95 գործակցով։ Ոչ ոքին այս խաղում գնահատվում է 3,30, իսկ Ուկրաինայի հաղթանակը՝ 4,20 գործակցով։
Ավելի լարված խաղ է ակնկալվում Շվեդիա–Անգլիա հանդիպման ընթացքում։ Բուքմեյքերներն Անգլիայի հաղթանակը գնահատում են 2,40 գործակցով, Շվեդիայինը՝ 3,10, իսկ ոչ ոքին՝ 3,15։ Այս հանդիպման մեկնարկը՝ ժամը 22։45–ին։