Լրահոս

15.06.2012 16:40


Եթե Հոլանդիան «փլեյ–օֆֆ» դուրս չգա, ապա հնարավոր է՝ հավաքականի մարզիչ դառնա Ռայկարդը

Եթե Հոլանդիան  «փլեյ–օֆֆ» դուրս չգա, ապա հնարավոր է՝ հավաքականի մարզիչ դառնա Ռայկարդը

Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը  կարող է հեռացվել իր պաշտոնից, եթե «նարնջագույնները» դուրս չգան Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ»: Այս մասին տեղեկացնում է հոլանդական մամուլը:

 Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Վան Մարվեյկը, ում գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը դարձել էր 2010թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, երկարաձգել էր պայմանագիրը Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: 

Հաղորդվում է, որ Վան Մարվեյկին այդ պաշտոնում կարող է փոխարինել Ֆրանկ Ռայկարդը, ով 1995-2000թթ. արդեն թիմում  աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Այս խորագրի վերջին նյութերը