Լրահոս

14.06.2012 17:33


Լիբիայում չեղյալ են հայտարարել օրենքը, որն արգելում էր փառաբանել Քադաֆիին

Լիբիայում չեղյալ են հայտարարել օրենքը, որն արգելում էր փառաբանել Քադաֆիին

Լիբիայում չեղյալ են հայտարարել թիվ 37 օրենքը, որն արգելում էր փառաբանել երկրի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիին։

–Ժողովրդի անունից դատարանը վճռում է հակասահմանադրական ճանաչել թիվ 37 օրենքը,– այսօր հայտարարել են Լիբիայի Գերագույն դատարանում։

Նշենք, որ այս տարվա մայիսին Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որոշում էր կայացրել քրեականացնել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձի ու նրա վարչակարգի փառաբանումը։ Արգելվում էր նաև մեջբերել Քադաֆիի հեղինակած սկզբունքներն ու գաղափարները, որոնք նա ներկայացրել է իր հայտնի Կանաչ գրքում։

Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆին  ապստամբների կողմից դաժանորեն սպանվեց 2011թ. հոկտեմբերին։   

Այս խորագրի վերջին նյութերը