Լրահոս

14.06.2012 15:50


ՈՒԵՖԱ–ն մտադիր է Նիկլաս Բենդտներին տուգանել նրա վարտիքի համար

ՈՒԵՖԱ–ն մտադիր է Նիկլաս Բենդտներին տուգանել նրա վարտիքի համար

«Եվրո-2012»-ի խմբային փուլի երկրորդ մրցափուլի Դանիա–Պորտուգալիա խաղում դուբլի հեղինակ դարձած դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները երկրորդ գոլից հետո հանել է մարզաշապիկը՝ ցույց տալով կիսավարտիքի վրա գրված «Paddy Power» իռլանդական բուքմեյքերական ընկերության գովազդը: Այս մասին գրում է «Դեյլի մեյլ»-ը:

ՈՒԵՖԱ-ն  դանիացի հարձակվողին կարող է տուգանել, քանի որ «Եվրո-2012»-ի ժամանակ ֆուտբոլիստներն իրավունք չունեն իրենց մարզազգեստի վրա ցուցադրել գովազդներ և նկարներ: Կազմակերպիչները նման որոշում են կայացրել մրցաշարի հովանավորների իրավունքները պաշտպաներու համար:

Ինքը՝ Բենդտները, այս ամենին շատ հանգիստ է նայում.

–Ահավոր բան չկա։ Չէ որ դա իմ հաջողակ վարտիքն է։

Նշենք, որ «Paddy Power»-ը հաճախ է աչքի ընկնում աղմկարար գովազդներով։ Ավելի վաղ այս ընկերությունը գովազդ էր տեղադրել բռնցքամարտիկի կիսավարտիքի և վոլեյբոլիստուհիների բիկինիների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը