Լրահոս

14.06.2012 10:43


ՌԴ հավաքականը կարող է երկրպագուների անպատշաճ պահվածքի պատճառով զրկվել 6 միավորից

ՌԴ հավաքականը կարող է երկրպագուների անպատշաճ պահվածքի պատճառով զրկվել 6 միավորից

ՈՒԵՖԱ-ն որոշել է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի ընթացքում Ռուսաստանի հավաքականին պայմանականորեն զրկել 6 միավորից: Դա պայմանավորված է Լեհաստանում ռուս ֆուտբոլասերների պահվածքով:

Պատիժն ուժի մեջ կմտնի, սակայն, միայն այն դեպքում, եթե ռուս ֆուտբոլասերների կողմից այդպիսի պահվածք դրսևորվի մինչև Եվրոպայի ընթացիկ առաջնության ավարտը: Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունն արդեն պատժվել է 120 հազ. եվրոյով:

ՈՒԵՖԱ-ի ղեկավարներն ուշադրություն են դարձրել խաղի ընթացքում խաղադաշտ նետված ճայթուկների, ինչպես նաև տրիբունաներում հայտնված ցուցապաստառների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը