Լրահոս

08.06.2012 16:58


Սերժ Թանկյանն ամուսնանում է

Սերժ Թանկյանն ամուսնանում է

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի նախկին մենակատար հայազգի Սերժ Թանկյանն ամուսնանում է։ Հայտնի երգչի ապագա կինը` Անժելա Մադաթյանը, ծնունդով Վանաձորից է:

«PanArmenian.net»-ը տեղեկացնում է, որ հարսանեկան արարողության համար Թանկյանը ագարակ է վարձել Լոս Անջելեսից 10 մղոն հեռավորության վրա: Դա փակ արարողություն է լինելու, և հյուրերին չի թույլատրվելու տեսագրել ու լուսանկարել:

Հարսանիքի ժամանակ ելույթ կունենան Թանկյանի ընկերները` ջազ-երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և ստեղնահար Վարդան Հովսեփյանը:

Այս խորագրի վերջին նյութերը