Լրահոս

08.06.2012 16:41


Կոմանդոս. «Պատերազմի վերսկսման դեպքում չկասկածեք մեր հաղթանակի մեջ»

Կոմանդոս. «Պատերազմի վերսկսման դեպքում չկասկածեք մեր հաղթանակի մեջ»

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հայտարարել է, որ եթե պատերազմը վերսկսվի, ապա մենք կրկին հաղթանակ կտանենք.

–Սկզբում դժվարություններ կունենանք, բայց չկասկածեք մեր հաղթանակի մեջ: Պարբերաբար իրականացվող այս հարձակումները ծրագիր է, որն իրականացնում է Ադրբեջանը։

Տեր–Թադևոսյանը պարզաբանել է, թե ինչու Ադրբեջանը այսօր չի կարող հաղթել մեզ.

–Ռազմական գիտությունը կանոններ ունի: Ըստ այդ կանոններից մեկի՝ պատերազմ սկսելու համար նախ տվյալ երկրի ժողովուրդը պետք է պատրաստ լինի, երկրորդ` բանակը, և վերջապես՝ իշխանությունը: Այս եռանկյունին  ցանկացած երկրի հնարավորություն է տալիս ռազմական գործողություններ սկսել և հաղթել: Ադրբեջանում 12 ազգային փոքրամասնություններ են ապրում: Նրանց մեջ այսօր մեծանում է ազգային ինքնապահպանման խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը