Աշխարհ

04.06.2012 10:23


«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս  ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

Բրիտանական հեղինակավոր «Բի–Բի–Սի»–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ԱՄՆ–ում դիտարկում են որպես ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսը։ Փորձագետների մեծամասնությունը, սակայն, կարծում է, որ այդ այցը էապես ոչ մի բան չի փոխի։

Միաժամանակ միջազգային քաղաքականության փորձագետ Դամիան Մաքգինեսը բավական լավատեսորեն է տրամադրված Քլինթոնի այցի դրական հետևանքների նկատմամբ։  Ըստ փորձագետի՝ այցը կխթանի երկու կողմերի միջև լարվածության թուլացմանը։

–Հակամարտության կարգավորումը մեծապես կախված է ԱՄՆ–ից, և Քլինթոնը այստեղ մեծ կշիռ ունի,–ավելացրել է Մաքգինեսը։

Այս խորագրի վերջին նյութերը