Լրահոս

10.05.2012 17:31


Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին այն բանից հետո, երբ հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները։ Այսօր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայտնել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ Ֆրանսուա Օլանդը հաղթել է՝ հավաքելով 51,6 տոկոս ձայն, Նիկոլա Սարկոզին ստացել է 48,4 տոկոս ձայն։

«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ հրաժարականի դիմումը Ելիսեյան պալատ է հասցնելու հանրապետական պահակազորի ծառայողը։

Ֆրանսուա Ֆիյոնը ղեկավարել է Ֆրանսիայի կառավարությունը 2007–ից։ Ֆիյոնի հեղինակությունը մշտապես գործող նախագահ Սարկոզիի վարկանիշից բարձր է եղել, սակայն իշխող մեծամասնության փաստացի ղեկավարն ինքը՝ Սարկոզին էր։

Ֆրանսուա Օլանդն իր վարչապետի անունը կհայտնի մայիսի 15–ին՝ երդման արարողությունից հետո։ Առավել հավանական թեկնածուներն են Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Ժան Մարկ Էյրոն և Սոցիալիստական կուսակցության ղեկավար Մարտին Օբրին։  

Այս խորագրի վերջին նյութերը