Լրահոս

06.05.2012 14:10


Հմայակ Հովհաննիսյան. «Շտաբն օգտագործելու է բոլոր շանսերը, որպեսզի հետընտրական ցնցումներ չլինեն»

Հմայակ Հովհաննիսյան. «Շտաբն օգտագործելու է բոլոր շանսերը, որպեսզի հետընտրական ցնցումներ չլինեն»

Քիչ առաջ տեղի է ունեցել Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական շտաբի արտահերթ նիստը, որին մասնակցել են ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը և Վարդան Վարդանյանը, ՀՅԴ–ից՝ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀԱԿ–ից՝ Ստեփան Մինասյանը։

Շտաբի աշխատանքները համակարգող քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ արտահերթ նիստի առիթը 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքների՝ հաշված րոպեների ընթացքում անհետացումն էր, ընտրողների կուտակումներն ընտրատեղամասերում, բաց քվեարկությունը։

Շտաբն ընտրողներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչը թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը։ Շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է նաև.

–Շտաբն օգտագործելու է բոլոր շանսերը, որպեսզի հետընտրական ցնցումներ չլինեն, և ապահովված լինի ընտրությունների հեղինակությունը։

Այս խորագրի վերջին նյութերը