Տնտեսական

05.04.2012 11:20


Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորման ողջունումը էներգետիկ անվտանգության հանձնաժողովի զեկույցում

Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորման ողջունումը էներգետիկ անվտանգության հանձնաժողովի զեկույցում

Ապրիլի  2-ին «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Նաիրա Զոհրաբյանի հետ միասին մասնակցեց Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն է Եվրանեսթի արեւելյան բաղադրիչից: Հանձնաժողովում անխտիր ընդունվեցին հայկական պատվիրակության բոլոր առաջարկները, որոնք Սաֆարյանը պնդել էր Բրյուսելում տեղի ունեցած նախորդ նիստի ընթացքում, ապաեւ` դրանք պաշտպանել Թբիլիսիում մարտի 31-ին տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական ընտանիքի հավաքում: Չնայած բազմաթիվ դիմադրություններին, Սաֆարյանը հրաժարվեց որեւէ առաջարկի ետկանչից եւ, որ առավել անցանկալի էր ադրբեջանական կողմի համար, բացասական գնահատական տրվեց փակ սահմանների քաղաքականությանը, ինչպես նաեւ ողջունեց ԵՄ-ի հետ համագործակցված ու միջազգային չափանիշներով Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորումը: Վեհաժողովի զեկույցում մասնավորապես արձանագրվեց. Վեհաժողովը «շեշտում է էներգետիկ մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումն ապահովելու անհրաժեշտությունը եւ, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փակ սահմանների քաղաքականության պրակտիկան արհեստականորեն բարձրացնում է էներգետիկ ցանցերի արժեքը, կանխում եւ խոչընդոտում է արդյունավետ համագործակցությունը էներգամատակարարման աղբյուրների եւ ուղիների դիվերսիֆիկացման գործում»: Սրանով փաստացի ուղղակի գնահատական տրվեց Ադրբեջանի փակ սահմանների եւ տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման քաղաքականությանը: Մեկ այլ կարեւոր խնդիր էր Հայկական ԱԷԿ-ին վերաբերող դրույթը: Ի սկզբանե ադրբեջանական պատվիրակության նպատակն է եղել շահարկել Ֆոկուսիմայի ատոմակայանի աղետը եւ նոր ուժգնությամբ դնել Հայկական ԱԷԿ-ի անհապաղ փակման հարցը: Եվրանեսթի ստրասբուրգյան նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը ձախողվեց դրանում, իսկ սույն զեկույցի նախնական տարբերակում փորձ էր արվել սթրես-թեստ անցնող ատոմակայանների թվում չհիշատակել Հայաստանի ԱԷԿ-ը: Հանձնաժողովում ընդունված զեկույցի վերջնական տարբերակում ամրագրվեց. Վեհաժողովը «ողջունում է Ուկրաինայի եւ Հայաստանի մասնակցությունը սթրես-թեստավորմանը եւ քաջալերում խնդրին առնչվող մյուս արեւելաեվրոպական գործընկերներին` հավաստել թեստավորմանն իրենց մասնակցության հանձնառությունը»: Ապրիլի 3-ին վեհաժողովի լիագումար նիստում զեկույցը հաստատվեց Հայաստանի համար շահեկան բոլոր առաջարկներով ու ձեւակերպումներով հանդերձ:

Այս խորագրի վերջին նյութերը